09.11.2017 14:45

Դասադուլավորները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Դասադուլավորները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող ուսանողներն այսօր վերսկսել են բողոքի ակցիաները: Դասադուլավորները այսօր շրջել են տարբեր բուհերով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց: Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ օրերի, այսօր թեեւ համալսարանների դռները բաց էին, սակայն ներսում սովորականից շատ քիչ թվով ուսանողներ կային, որոշ լսարաններ նույնիսկ դատարկ էին:

Դասադուլավորները երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ուսանողների հետ բանակցելու դուրս եկած վարչապետի ավագ օգնականն ասել է, որ Կարապետյանը պատրաստ է ընդունել հինգ հոգանոց պատվիրակության, սակայն առանց լրագրողների ներկայության:

Այժմ ցուցարարները քննարկում են հանդիպման ֆորմատը: 15 րոպեի ընթացքում նրանք պետք է պատասխանեն՝ ընդունո՞ւմ են վարչապետի առաջարկը, թե՞ ոչ: