Աշխարհի խելացի քաղաքները՝ ըստ շվեդական ընկերության հետազոտության արդյունքների

Շվեդական Easypark IT-ընկերության հետազոտության արդյունքներով՝ տեխնոլոգիական առումով աշխարհի 500 քաղաքների շարքում (վերջնական վարկանիշում հայտնվել է նրանցից առաջին հարյուրը) ամենազարգացածը ճանաչվել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը: Նրան հետևում են Սինգապուրը և Ստոքհոլմը: Թոփ-տասնյակում են նաև Ցյուրիխը, Բոստոնը, Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Ժնևը և Մելբուրնը:
Գերմանական քաղաքներից «ամենախելացին» Բեռլինն է, որը զբաղեցրել է ցուցակի 13-րդ հորիզոնականը, ապա Համբուրգը՝ 14-րդ տեղ, Բրիտանիայի մայրաքաղաքը 17-րդ տեղում է, Ֆրանսիայինը՝ 20-ում:
Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը զբաղեցրել են ցուցակի, համապատասխանաբար՝ 77-րդ և 88-րդ տեղերը:
Ցուցակի վերջին տեղերում են Էր-Ռիյադը և Մեխիկոն:
Հետազոտության հեղինակները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպես՝ արագ ինտերնետի առկայությունը, էկոլոգիապես մաքուր էներգիայով ապահովվածությունը, բնակչության բարձր ակտիվությունը, գործարարության համար նպաստավոր պայմանները և այլն:
Փոխանցում է Interfax-ը: