09.11.2017 15:31

Սոբչակը պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Սոբչակը պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը, որը մտադիր է առաջադրվել 2018 թ. ՌԴ նախագահական ընտրություններում, արդարացրել է ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի:

«Կարծում եմ, այժմ գոյություն ունեցող սոսկալի միջազգային հարաբերությունների պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, որը խախտել է միջազգային իրավունքը», - ասել է նա CNN հեռուստաալիքով տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ «պաշտպանում է ԱՄՆ պատժամիջոցները, բայց, իր կարծիքով, դրանք չպետք է վերաբերեն Ռուսաստանի բնակչության հիմնական զանգվածին»:

Սոբչակն ընդգծել է, որ «Ղրիմը պատկանում է Ուկրաինային՝ միջազգային օրենքների համապատասխան», իսկ 2014 թ. Ղրիմի հանրաքվեն նախաձեռնել է Մոսկվան, որպեսզի արդարացնի կղզու բռնակցումը Ռուսաստանին:

«Տեղին եմ համարում բացահայտ ասել, որ այս ընտրություններում ես դիմակայելու եմ Պուտինին», - հայտարարել է Սոբչակը:

Փոխանցում է Interfax-ը: