09.11.2017 19:56

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում հաղթեց Բելառուսին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում հաղթեց Բելառուսին (տեսանյութ)

«Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ ու 4:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Առաջին կեսում հյուրերը երկու անգամ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն սկզբում տանտերերին փրկեց դարպասաձողը, իսկ հետո` դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Ընմիջումից առաջ (41-րդ րոպե) Արթուր Պետրոսյանի թիմն ավելացրեց ճնշումը և երկու գոլ խփեց: 11-մետրանոցից Մխիթարյանի հարվածը հետ մղեց Ալեքսանդր Հուտարը, այնուհետև Հենրիխի երկրորդ փորձի ժամանակ փայլուն սեյվ կատարեց, սակայն վրա հասած Արաս Օզբիլիսը բացեց հաշիվը:

Երեք րոպե անց Մխիթարյանը հայտնվեց դարպասապահի դիմաց և այս անգամ նուրբ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ կեսի սկզբում` 55-րդ րոպեին, անկյունայինի խաղարկման ժամանակ Ռումյան Հովսեփյանը հեռավոր դարպասաձողի մոտ առանց հսկողության էր մնացել և հանգիստ գրավեց դարպասը: 

Մեկ րոպե հետո հյուրերը կրճատեցին հաշիվը: 11-մետրանոց հարվածով աչքի ընկավ Անտոն Սարոկան:

Հետագա ժամանակահատվածում երկու թիմերն էլ բազմաթիվ փոխարինումներ կատարեցին: Մասնավորապես փոխարինման մտած Էրիկ Վարդանյանը գեղեցիկ, հեռահար հարվածով խփած գոլով նշեց իր նորամուտը (84):

Հետագայում այլ գոլեր չգրանցվեցին:

Հայաստան - Բելառուս՝ 4:1
1:0՝ Օզբիլիս, 2:0՝ Մխիթարյան, 3:0՝ Հովսեփյան, 3:1՝ Սարոկա, 4:1՝