10.11.2017 09:00

«Ռեալ»-ը կողմնորոշվել է նոր դարպասապահի ընտրության հարցում

«Ռեալ»-ը կողմնորոշվել է նոր դարպասապահի ընտրության հարցում

«Ռեալ»-ի ղեկավարությունը մտադիր է պայմանագիր կնքել «Ատլետիկ»-ի դարպասապահ Կեպ Արիսաբալագայի հետ: Այս մասին հաղորդում է Sport360.com-ը: 

23-ամյա խաղացողի տրանսֆերի գնումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «սերուցքայիններ»-ի համար առաջնահերթ կլինի:  

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի չստացված տեղափոխության ֆոնին «Ռեալ»-ն Արիսաբալագային դիտարկում է որպես վերջինիս հեռանկարային այլընտրանք: