10.11.2017 09:14

Ֆրենկ Լեմպարդն աջակցել է Անտոնիո Կոնտեին

Ֆրենկ Լեմպարդն աջակցել է Անտոնիո Կոնտեին

«Չելսի»-ի նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդն աջակցել է «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Նշենք, որ իտալացի մասնագետը լարված հարաբերությունների մեջ է ակումբի ղեկավարության հետ:

«Կոնտեն եկավ «Չելսի», այն ժամանակ, երբ նրանք Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում գտնվում էին 10-րդ հորիզոնականում: Դժվարին ժամանակահատված էր ակումբի համար: Նախորդ մրցաշրջանում հենց Կոնտեի շնորհիվ «Չելսի»-ն դարձավ Անգլիայի չեմպիոն: Ընթացիկ մրցաշրջանում նրանք այդքան էլ լավ չեն մեկնարկել: Երբ մի փոքր անհաջողություն է լինում մարդիկ միանգամից սկսում են խոսել այդ մասին:

Հույս ունեմ, որ Կոնտեն չի հեռանա թիմից և նոր հաջողությունների կհասնի: Նա հիանալի մարզիչ է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: