10.11.2017 09:30

Եվրոպական երեք գրանդ ակումբ առաջարկ է կատարել Մասկերանոյին

Եվրոպական երեք գրանդ ակումբ առաջարկ է կատարել Մասկերանոյին

«Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ը, ՊՍԺ-ն ու «Լիվերպուլ»-ը առաջարկ են կատարել արգենտինացի խաղացողին: Երեք ակումբներն էլ պատրաստ են պայմանագիր կնքել վերջինիս հետ գալիք ամռանը:

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2019 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Մասկերանոն «կապտանռնագույններ»-ի կազմում մասնակցել է 10 հանդիպման, սակայն ոչ մի գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել: