10.11.2017 09:45

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն պատրաստ են ՊՍԺ-ի հետ մրցակցել 21-ամյա իտալացու տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Չելսի»-ն պատրաստ են ՊՍԺ-ի հետ մրցակցել 21-ամյա իտալացու տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն սկսել են հետաքրքրվել «Ռոմա»-ի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է TMW-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաներ»-ը և «ազնվականներ»-ը կփորձեն ձեռք բերել երիտասարդ իտալացու տրանսֆերը:

Բացի այդ անգլիական գրանդները խաղացողի տրանսֆերի համար պատրաստ են պայքարել ՊՍԺ-ի հետ, որը նույնպես ցանկանում է թիմ հրավիրել Պելեգրինիին:

Ընթացիկ մրցաշրջանում Լորենցոն «գայլեր»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: