10.11.2017 10:15

Մասկերանո. Նեյմարի պես խաղացողի հեռանալուց հետո նրա տեղը դատարկ է մնում

Մասկերանո. Նեյմարի պես խաղացողի հեռանալուց հետո նրա տեղը դատարկ է մնում

«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն պատմել է, թե ինչպես է Նեյմարի տեղափոխությունն ազդել իսպանական ակումբի խաղի վրա։

«Երբ Նեյմարի մակարդակի խաղացողը հեռանում է թիմից,  իրենից հետո մեծ դատարկություն է թողնում,- Մասկերանոյին է մեջբերում ESPN-ը։- Նա շատ կարևոր խաղացող էր թիմի համար։ Մենք հարկադրված փոխեցինք խաղի սխեման, սկսեցինք խաղալ այլ համակարգով։ Եկավ Դեմբելեն, բայց նա այդպես էլ ոչինչ չհասցրեց անել։ Նա շատ շուտ վնասվածք ստացավ։ Դա սոսկալի հարված էր թիմի համար, քանի որ պատրաստ չէինք իրադարձությունների այդպիսի ընթացքին»։