10.11.2017 10:30

Սուարես. Կոուտինյոն ուզում է հանդես գալ «Բարսելոնայում»

Սուարես. Կոուտինյոն ուզում է հանդես գալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հավաստիացրել է մամուլի ներկայացուցիչներին, որ «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այնքան հավակնոտ է, որ ձգտում է տեղափոխվել «Բարսելոնա»։

«Ակնհայտ է, նա ուզում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», որովհետև նա մեծ հավակնությունների տեր խաղացող է,- հայտարարել է Սուարեսը Mundodeportivo-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Կոուտինյոն ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսայի» հետ։- Չնայած՝ յուրաքանչյուր խաղացող ուզում է հանդես գալ մեր ակումբում։

Ես Կոուտինյոյին գիտեմ որպես մարդ և խաղացող, որովհետև խաղացել եմ նրա հետ։ Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Կոուտինյոն։ Նա այն ֆուտբոլիստն է, ով այսօր հանդես է գալիս շատ բարձր մակարդակով»,- ասել է Սուարեսը։