10.11.2017 11:00

Դատարանն արդարացրել է «Օլիմպիակոսի» նախագահին

Դատարանն արդարացրել է «Օլիմպիակոսի» նախագահին

Հունաստանի վճռաբեկ դատարանն արդարացրել է «Օլիմպիակոսի» նախագահին, ով մեղադրվում էր հանցագործ խմբավորում կազմակերպելու մեջ։
«Վճռաբեկ դատարանը միաձայն որոշեց անօրինական գործունեության մեջ անմեղ ճանաչել Վանգելիս Մարինակիսին,- հաղորդվում է ակումբի պաշտոնական կայքում։- Խարդախության, դրամաշորթության և հակառակորդներին վախեցնելու նպատակով պայթյուններ կազմակերպելու մեղադրանքներն անհիմն են ճանաչվել։ Այն չարակամները, ովքեր սպասում էին այլ որոշման – սխալվել են իրենց հաշվարկների մեջ»։
Մարինակիսն առաջարկել է ակումբի նախագահի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել, իսկ մինչ դրանց անցկացումը որոշել է հեռանալ իր պարտականություններից՝ դրանց կատարումը թողնելով փոխնախագահին և Պիրեյի քաղաքապետին։