10.11.2017 11:30

Բրիտանուհին հսկայական գումար է շահել՝ խաղադրույք կատարելով «գեղեցիկ» անուններ ունեցող ակումբների վրա

Բրիտանուհին հսկայական գումար է շահել՝ խաղադրույք կատարելով «գեղեցիկ» անուններ ունեցող ակումբների վրա

Մեծ Բրիտանիայի քաղաքացին տարել է William Hill բուքմեյքերական ընկերության պատմության ամենաանհավանական հաղթանակներից,- հաղորդում է «Mirror»-ը:

Շեպի քաղաքի 59-ամյա բնակչուհին մեկ ֆունտի չափով խաղադրույք է կատարել 12 ակումբների հաղթանակի օգտին: Դրանցից 11-ը հետնապահ էին բուքմեյքերների կարծիքով: Նա ընտրությունը կատարում էր՝ ելնելով «գեղեցիկ» անունների սկզբունքից:

Այդ խաղադրույքի շնորհիվ բրիտանուհին շահել է 574 հազար ֆունտ ստերլինգ: