09.11.2017 19:54

Արջ, մուֆլոն, բեզոարյան այծ. արգելված որսի հերթական բացահայտումը (լուսանկարներ) - econews.am

Արջ, մուֆլոն, բեզոարյան այծ. արգելված որսի հերթական բացահայտումը (լուսանկարներ) - econews.am

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրել է խոշոր կենդանիների որսի «իսկական սիրահար», արտասահմանաբնակ անձնավորությանը, որը սիրում է ժամանակ առ ժամանակ վերադառնալ հայրենիք և զբաղվել «արգելված որսով», այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների:

Հայաստանում «արգելված որսով» զբաղվող 45-ամյա Տիգրան Խաչատրյանի համացանցային հասանելի տվյալների վերլուծության արդյունքում պարզվեց, որ վերջինս մշտական բնակություն է հաստատել Գերմանիայում: Ներկայացնենք 2014թ.-ին նրա կողմից բեռնված մի քանի լուսանկար, որտեղ սպանված է արջ, բեզոարյան այծ և մուֆլոն: 

Ցուցադրված լուսանկարները համացանց բեռնելու օրը (09/11/2014թ.) Տիգրան Խաչատրյանը լուսանկարներ է բեռնել նաև Բախչալարից (Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք), հայ-թուրքական սահմանից: 

Բեզոարյան այծը գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է նաև IUCN Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված» տեսակ: Ներկայիս գնահատմամբ` բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: 

Մանրամասները՝ այստեղ