10.11.2017 12:23

Դասադուլն ու բողոքի ակցիան շարունակվում են

Դասադուլն ու բողոքի ակցիան շարունակվում են

Տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող նախաձեռնության անդամներն ու մեծ թվով ուսանողներ այսօր եւս շարունակում են դասադուլն ու բողոքի ակցիաները: Նրանք այսօր էլ շրջում են ԵՊՀ ֆակուլտետներով՝ կոչ անելով ուսանողներին եւ դասախոսներին միանալ իրենց: Նախատեսվում է, որ նախաձեռնության անդամները հետո կշարժվեն դեպի Ազգային ժողովի շենք։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երեկոյան քննարկվելու է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Հիշեցնենք նաեւ, որ երեկ նախաձեռնության անդամները հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որին մասնակցել են ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ու ՊՆախարար Վիգեն Սարգսյանը: Ըստ նախնական պայմանավորվածության, հանդիպումն ամբողջությամբ պետք է տեսագրեր կառավարության լրատվական ծառայությունը եւ առանց մոնտաժելու հրապարակեր: Սակայն, կառավարությունը հրապարակեց միայն հանդիպումից մի հատված: