10.11.2017 12:34

Իժևսկում փլվել է ինը հարկանի շենքի մի ամբողջ մուտք, կան զոհեր

Իժևսկում փլվել է ինը հարկանի շենքի մի ամբողջ մուտք, կան զոհեր

Նոյեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16:48-ին, Իժևսկում փլվել է ինը հարկանի բնակելի շենքի մի ամբողջ մուտք՝ առաջինից իններորդ հարկերը:

Փրկարարները հաղորդել են, որ տվյալ պահի դրությամբ կա վեց զոհ, այդ թվում՝ երկու երեխա: Փրկարարների աշխատանքին մասնակցում են ծառայողական շներ: Փլատակների տակ, հնարավոր է՝ դեռ մարդիկ լինեն:

Շենքի առնվազն 200 բնակիչներ տարհանվել են:

Աղետի պատճառը կարող է լինել կենցաղային գազի պայթյունը:

Փոխանցում է BBC-ն: