10.11.2017 13:05

Վատիկանում արգելվում է ծխախոտի վաճառքը

Վատիկանում արգելվում է ծխախոտի վաճառքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է եկող տարեսկզբից արգելել ծխախոտի վաճառքը Վատիկանի տարածքում:

Պապի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարը ոչ մի ընդհանրություն չի ուզում ունենալ մարդու առողջությանը վնաս հասցնող որևէ բանի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ծխելը խլում է ավելի քան 7 մլն մարդու կյանք:

Մինչև հիմա ծխախոտը Վատիկանում տեղացի ծառայողներին և թոշակառուներին վաճառվում էր ավելի ցածր գնով, քան Իտալիայում է: Այսպիսով՝ ծխախոտի վաճառքն արգելելուց հետո պապի գանձարանը բավական գումար կխնայի լրավաճարումների վրա:

Միակ ծուխը, որը պատրաստ են հանդուրժել պապի նստավայրում, Սիքստինյան տաճարի ծխնելույզից ելնող ծուխը կլինի՝ նոր պապի ընտրությունների ժամանակ:

Փոխանցում է euronews-ը: