10.11.2017 13:39

Պլանային ջրանջատում Հրազդանում

Պլանային ջրանջատում Հրազդանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին, ժամը 10.00-24.00-ին կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Ջրառատ և Միկրոշրջան թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: