10.11.2017 13:47

Մահացել է Միխայիլ Զադորնովը

Մահացել է Միխայիլ Զադորնովը

Կյանքի 70-րդ տարում վախճանվել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը:

Հոկտեմբերի վերջին Զադորնովը «ВКонтакте» սոցցանցի իր էջում տեղեկացրել էր, որ մինչև Նոր տարի ստիպված է հետաձգել իր համերգների մի մասը՝ առողջական նկատառումներով: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 2016 թ. նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք:

Զադորնովն ավելի քան տասը գրքի հեղինակ է՝ քնարական և երգիծական պատմվածքներ, ճամփորդական նոթեր ու պիեսներ։ Նա «Ոսկե հորթ» եւ «Օվացիա» մրցանակների դափնեկիր է:

Փոխանցում է ria.ru-ն: