10.11.2017 13:59

Սպիտակ տուն. Պուտինի և Թրամփի հանդիպումը չի կայանա

Սպիտակ տուն. Պուտինի և Թրամփի հանդիպումը չի կայանա

Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի կայանա, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

Սանդերսի խոսքով՝ հանդիպումը չի հաջողվում կազմակերպել Թրամփի չափազանց խիտ աշխատանքային ժամկետացանկի պատճառով:

Կրեմլում այս տվյալները չեն հաստատել: Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ համաձայնեցումը դեռ շարունակվում է, առայժմ ոչինչ պարզ չէ:

Մոսկվան և Վաշինգտոնը չեն բացառել, որ նախագահները կարող են հանդիպել նոյեմբերի 10-11-ին Վիետնամում անցկացվող ATEC գագաթնաժողովում:

Փոխանցում է ria.ru-ն: