10.11.2017 14:11

Սի Ձինպին. Չինաստանը շարունակում է լինել խաղաղության և կայունության երաշխավորը

Սի Ձինպին. Չինաստանը շարունակում է լինել խաղաղության և կայունության երաշխավորը

Չինաստանը կշարունակի շարժվել խաղաղ զարգացման ճանապարհով և լինել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության և կայունության երաշխավորը, հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը՝ ելույթ ունենալով ATEC-ի գագաթնաժողովում:

«Մենք՝ չինացիներս, կարծում ենք, որ խաղաղությունն ամենարժեքավոր բանն է, և բոլոր երկրների միջև պետք է ներդաշնակություն լինի: Մենք հավատարիմ կլինենք զարգացման խաղաղ ճանապարհին: Նախկինի պես, մենք խաղաղության և կայունության երաշխավորը կլինենք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս», - ասել է Սի Ձինպինը:

Նա ընդգծել է, որ Չինաստանն ապագայում, առաջնորդվելով արդարության սկզբունքով, մյուս երկրների հետ կզարգացնի նոր տիպի հարաբերություններ, որոնց առանձնահատկությունները կլինեն փոխադարձ հարգանքը, արդարությունն ու փոխշահավետ համագործակցությունը:

Փոխանցում է ria.ru-ն: