10.11.2017 14:37

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի 80 ենթադրյալ անդամների

Ստամբուլում ձերբակալել են ԻՊ-ի 80 ենթադրյալ անդամների

Թուրքիայի իրավապահները շուրջկալներ են անցկացրել Ստամբուլում, որոնց ընթացքում ձերբակալվել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող ավելի քան 80 մարդ, գրել է Haberturk թերթը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածները օտարերկրացիներ են, որոնք պատրաստվել են մեկնել Իրաքի և Սիրիայի հակամարտության գոտիներ: Գործողությունն անցկացվել է Ստամբուլի տարբեր շրջանների 14 հասցեներում:

Հինգշաբթի հաղորդվել է, որ համանման գործողություն է անցկացվել Անկարայում, որի ընթացքում ձերբակալվել է ԻՊ-ի 100-ից ավելի ենթադրյալ անդամ:

Փոխանցում է ria.ru-ն: