10.11.2017 15:40

ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացնում է, որ Իրանը հավատարիմ է պայմանավորվածություններին

ՄԱԳԱՏԷ-ն հավաստիացնում է, որ Իրանը հավատարիմ է պայմանավորվածություններին

Իրանի ատոմային ծրագիրը համաշխարհային հանրության ամենաաչալուրջ հսկողության տակ է, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիա Ամանոն:

Հինգշաբթի Ամանոն ժամանել է Նյու Յորք, որտեղ իրանական ատոմի վերաբերյալ պայմանագրի իրականացման խնդիրը քննարկել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հետ:

«Ներկա պահին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին Իրանում հասանելի են այն բոլոր կետերը, որտեղ նրանք պետք է ստուգումներ անցկացնեն», - նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Սպիտակ տունը, կոնգրեսի հետ միասին, կաշխատի Իրանի հետ 2015 թ. հուլիսի 14-ին կնքված միջազգային պայմանագրի «լուրջ թերությունների» ուղղությամբ: Նա հրաժարվել է պաշտոնապես հաստատել, որ Իրանը պահպանում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանը, սակայն, միևնույն ժամանակ, միջազգային մակարդակով չի վիճարկել Թեհրանի կողմից պայմանավորվածությունների  կատարման հանգամանքը: 

Փոխանցում է ria.ru-ն: