10.11.2017 15:56

Թրամփի նախկին թիկնապահ. «Մենք նման բաներով չենք զբաղվում»

Թրամփի նախկին թիկնապահ. «Մենք նման բաներով չենք զբաղվում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին թիկնապահ Քեյթ Շիլլերը, հանդես գալով կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում, պատմել է, որ 2013 թ. Մոսկվայում «Միսս տիեզերք» մրցույթից առաջ ռուսաստանցի մասնակիցներից մեկը գործարար հանդիպման ժամանակ առաջարկել է «հինգ կին ուղարկել»  միլիարդատիրոջ հյուրանոցային համարը:  Այդ առաջարկն անմիջապես մերժվել է, Շիլլերի խոսքն է մեջբերում NBC News-ը:

Ինչպես պնդում է նախկին թիկնապահը, ինքը Թրամփի սենյակ մարմնավաճառներ ուղարկելու առաջարկը կատակ է համարել ու պատասխանել. «Մենք նման բաներով չենք զբաղվում»:

Աղբյուրների տվյալներով՝ Շիլլերն այդ դրվագը պատմել է՝ մեկնաբանելով Թրամփի վերաբերյալ սկանդալային դոսիեում առկա այն պնդումները, թե Թրամփը չորս տարի առաջ Մոսկվա կատարած այցի ընթացքում, իբր, օգտվել է մարմնավաճառների ծառայություններից:

«Թրամփի դոսիեում», որի նյութերը հրապարակվել են 2017 թ. BuzzFeed կայքում, մասնավորապես նշվում է, թե ռուսաստանյան հետախուզության տրամադրության տակ տեսագրություն կա, որում միլիարդատերը զվարճանում է մարմնավաճառների հետ Մոսկվայի հինգաստղանի «Ռիտց-Կառլտոն» հյուրանոցի իր համարում, ընդ որում՝ սիրո քրմուհիները միզում են իրար վրա:

Նյու Յորքի ոստիկանության նախկին սպա Քեյթ Շիլլերը Թրամփի անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004 թվականից: 2017 թ. հունվարից սեպտեմբեր նա Սպիտակ տան պահպանության պատասխանատուն է եղել:

Փոխանցում է newsru.com-ը: