10.11.2017 16:11

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը

«Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությունն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգիալ մարմնում սահմանադրությամբ սահմանված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման և տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017 թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018 թ. մարտի 31-ը»,- ըստ Ա1+-ի՝ ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։