10.11.2017 17:00

Ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում) կատարելու դեպքեր զինվորական հոսպիտալում

Ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում) կատարելու դեպքեր զինվորական հոսպիտալում

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) 2017 թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում  ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժինն ուսումնասիրել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության և դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը ու պարզել, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․ Թ. - ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում: Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող  զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում): 

Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: