11.11.2017 09:15

Յոահիմ Լյովն ասել է, թե երբ շարք կվերադառնա Մանուել Նոյերը

Յոահիմ Լյովն ասել է, թե երբ շարք կվերադառնա Մանուել Նոյերը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարծում է, որ «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը մինչև Մունդիալ-2018-ը կհասցնի ապաքինվել վնասվածքից:

«Վերջին երկու շաբաթների ընթացքում չեմ զրուցել նրա հետ: Անհանգստանալու կարիք չկա: Գիտեմ, որ ապաքինվելու համար դեռ ևս մի քանի շաբաթ է անհրաժեշտ: Սպասվում է, որ նա շարք կբերադառնա 2018 թվականին: Ես հասկանում եմ, թե նրա համար որքան կարևոր է մասնակցել Աշխարհի առաջնությունում: Մեր բժիշկներն ասում են, որ նա բավականին ժամանակ ունի վերականգնվելու համար»,- Լյովի խոսքերն է մեջբերում բունդեսթիմի մամուլի ծառայությունը: