11.11.2017 09:30

Պույոլը չի բացառել, որ առաջիկայում կարող է գլխավորել Ուզբեկստանի հավաքականը

Պույոլը չի բացառել, որ առաջիկայում կարող է գլխավորել Ուզբեկստանի հավաքականը

Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդար ավագ, աշխարհի (2010) և Եվրոպայի (2008) չեմպիոն Կառլես Պույոլը, ով այժմ գտնվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ առաջիկայում կարող է գլխավորել ֆուտբոլի Ուզբեկստանի ազգային հավաքականը։

«Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի առաջիկայում, քանի որ երիտասարդ եմ՝ ընդամենը 40 տարեկան։ Առաջին հերթին, ես մարզչական արտոնագիր չունեմ։ Բացի այդ, չեմ մտածում մարզչական կարիերա սկսելու մասին։ Երբ սկսեմ մտածել, կդիտարկեմ Ուզբեկստանի հավաքականը գլխավորելու առաջարկը»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Sputniknews-uz.com-ը։

Հիշեցնենք, որ Պույոլը կարիերան ավարտել է 2014 թվականին։ Այժմ 39-ամյա իսպանացին ՖԻՖԱ-ի դեսպաններից մեկն է։