11.11.2017 09:45

«Մանչեսթեր Սիթին» 2016/17 մրցաշրջանի արդյունքներով ռեկորդային եկամուտ է ապահովել

«Մանչեսթեր Սիթին» 2016/17 մրցաշրջանի արդյունքներով ռեկորդային եկամուտ է ապահովել

Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը ակումբը ռեկորդային եկամուտ է ապահովել նախորդ մրցաշրջանում։ Այն կազմել է 473,4 մլն ֆունտ։ Գումարը 21%-ով գերազանցում է 2015/16 մրցաշրջանի եկամուտը։ Նշվում է, որ ակումբի եկամուտն առաջին անգամ պատմության մեջ անցել է 400 մլն ֆունտի սահմանը։ Քաղաքաբնակների 2016/17 մրցաշրջանի զուտ շահույթը կազմել է 1,088 մլն ֆունտ։ Անգլիացիների մամուլի ծառայությունը հաղորդել է, որ եկամուտը կարող էր ավելի լինել, եթե ակումբը չանցներ նոր ֆինանսական հաշվետվական փուլին, որը տևում է հուլիսի մեկից մինչև հունիսի երեսունը։