11.11.2017 10:30

Խոսե Մարիա Գուտի. «Նեյմարը կարող է դառնալ «Ֆիգու 2»

Խոսե Մարիա Գուտի. «Նեյմարը կարող է դառնալ «Ֆիգու 2»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին վերջերս իսպանական հեռուստաշոուներից մեկի ընթացքում հայտարարել էր, որ «Բարսելոնան» մեկ քայլով ցածր է Մադրիդի «Ռեալից»:

-Փաստացի, ամեն անգամ, երբ խաղացողը հնարավորություն է ունեցել ընտրել ակումբներից մեկը, նրանց 90 տոկոսն որոշել են կրել «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը: Դա տեղի է ունեցել Լուիշ Ֆիգուի, Ռոնալդոյի, Բերնդ Շուստերի, Միքայել Լաուդրուպի հետ: Նույնիսկ Դիեգո Մարադոնան, որը չի խաղացել «Ռեալում», բազմիցս է հայտարարել, որ ցանկություն ունեցել է խաղաց մադրիդյան ակումբում: Վստահ եմ, եթե նույնը տեղի ունենա նաև Նեյմարի հետ, նա կտեղափոխվի Մադրիդ: Եթե բրազիլացին ամեն դեպքում հայտնվի Արքայական ակումբում, ապա վստահ եմ կմոռանա «Բարսելոնայում» խաղացած տարիներին ու կդառնա «Սերուցքայինների» ընտրյալների մի մասնիկը: Մի կողմից եղել են Ֆիկգուն, Շուստերը, Լաուդրպուպը, Ռոնալդոն, իսկ մյուս կողմից թերևս միայն Լուիս Էնրիկեն: Ավելին չեմ կարող հիշել: Եթե Նեյմարի ու «ՊՍԺ»-ի ճանապարհները մի օր բաժանվեն ու նա հայտնվի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, ապա ամեն ինչ պետք է անցել նրան ձեռք բերելու համար: Նա անհավանական խաղացող է և համապատասխանում է «Ռեալին»: Նրա հնարավոր տրանսֆերը կարող է մեծ հարված հասցնել «Բարսելոնային»: Դա նման կլինի «Ֆիգու 2»-ի միայն ֆրանսիական տրանզիտով: Չնայած նրան, որ Ֆիգուի տեղափոխությունից 17 տարի է անցել, միևնույն է «Բարսելոնայի» երկրպագուները մինչ օրս չեն ներել պորտուգալացուն: Հարց է առաջանում, թե ինչպես նրանք կմոտենան այն հարցին, որ Նեյմարը հանկարծ տեղափոխվի Մադրիդ,- ասել է Գուտին: