11.11.2017 11:05

Մանչինի. «Պատրաստ եմ կրկին Իտալիայում աշխատել»

Մանչինի. «Պատրաստ եմ կրկին Իտալիայում աշխատել»

«Զենիթի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է աշխատանքի վերադառնալ Իտալիա, երբ դա հնարավոր կլինի։

«Արդյոք տեսնու՞մ եմ ինձ Իտալիայում որպես մարզիչ։ Յուրաքանչյուր իտալացի մարզչի համար դա երազանք է։ Ինձ համար պատիվ կլինի վերադառնալ իտալական ակումբ։ Ես պատրաստ եմ դրան։ Սկուդետո՞ն։ Այս մրցաշրջանում 4 կամ 5 թիմ կպայքարի տիտղոսի համար։ «Ինտերը» դրանցից մեկն է։Ես ուրախ եմ նաև «Սամպդորիայի» համար։ Իտալիայի հավաքակա՞նը։ Չեմ պատկերացնում Աշխարհի գավաթն առանց Իտալիայի։ Վենտուրայի թիմը որոշ ճնշումների տակ է, բայց դա նորմալ է։ Ես կարծում եմ, որ նրանք կնվաճեն Մունդիալի ուղեգիր,- ասել է Մանչինին։