11.11.2017 11:30

Կյելինի. Գվարդիոլական ֆուտբոլը ոչնչացրեց պաշտպանների սերունդը

Կյելինի. Գվարդիոլական ֆուտբոլը ոչնչացրեց պաշտպանների սերունդը

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ֆուտբոլային փիլիսոփայության մասին:

«Գվարդիոլական ֆուտբոլը ոչնչացրեց պաշտպանների սերունդը: Հիմա բոլորը ցանկանում են հարձակվել ու գրոհներ սկսել: Արդեն չկան իտալացի այնպիսի պաշտպաններ, որոնք եզրային փոխանցումների ժամանակ մրցակիցներին վախ էին ներշնչում: Մեր ավանդույթները վերանում են:

Երբեք Իտալիայում տիկի-տական այնպիսին չի լինի, ինչպես Իսպանիայում է: Եթե շարունակենք այդպիսի ֆուտբոլի փնտրտուքը, կկորցնենք մեր պատմությունը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում as.com-ը: