12.11.2017 09:15

ՖԻՖԱ-ի նախկին նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ

ՖԻՖԱ-ի նախկին նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ

ԱՄՆ-ի կանանց հավաքականի նախկին դարպասապահ Խոուպ Սոլոն ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ։

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին՝ «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության ժամանակ։

«Բլատերը ձեռքը դրեց հետույքիս։ Ես շատ բարկացած ու նյարդայնացած էի։ Դրանից հետո չեմ տեսել նրան, այդ պատճառով էլ հնարավորություն չունեցա անձամբ նրան զգուշացնել, որ այլևս չդիպչի ինձ»,- ամերիկուհի դարպասապահի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Բլատերի ներկայացուցիչն արդեն հերքել է սկանդալային նորությունները։