12.11.2017 09:30

Marca. «Ռեալ»-ը պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել աստղային ֆուտբոլիստ ձեռք բերելու համար

Marca. «Ռեալ»-ը պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել աստղային ֆուտբոլիստ ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստվում է մեծ փողեր ծախսել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայիններ»-ը պատրաստ են 200 միլիոն եվրո ծախսել թոփ ֆուտբոլիստ ձեռք բերելու համար։

Նախորդ ամռանը մադրիդյան ակումբը լուրջ համալրումներ չունեցավ, թեպետ բանակցում էր Կիլիան Մբապեի հետ, բայց ֆրանսիացին նախընտրեց ՊՍԺ-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալ»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի ռմբարկու Հարի Քեյնի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով։