12.11.2017 09:45

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է պայմանագիր կնքել Անչելոտիի հետ

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է պայմանագիր կնքել Անչելոտիի հետ

Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Խորվաթիայի հավաքականը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն: 

Խորվաթները մոտ են աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն: Ընդ որում՝ տեղի ֆեդերացիան այդուհանդերձ ցանկանում է փոխել մարզչին: 

Անչելոտին նախընտրում է մինչև 2018 թվականի ամռան նախատեսված պայմանագիր կնքել, մինչդեռ խորվաթների նպատակը 3-ամյա համաձայնագիրն է: