12.11.2017 10:00

Մեսսին՝ «Լուժնիկի» մարզադաշտի մասին

Մեսսին՝ «Լուժնիկի» մարզադաշտի մասին

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին խոսել է «Լուժնիկի» մարզադաշտի մասին, որտեղ անցկացվել է Ռուսաստանի դեմ ընկերական հանդիպումը (1:0)։

«Գեղեցիկ մարզադաշտ է։ Համապատասխանում է աշխարհի առաջնությանը՝ մեծ ու ժամանակակից է։ Այստեղ խաղալն ինձ շատ դուր եկավ, հրաշալի տպավորություններ ունեմ»,- «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի խոսքերն է մեջբերում Մունդիալ-2018-ի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը։

Հիշեցնենք, որ «Լուժնիկի» մարզադաշտը կընդունի աշխարհի առաջնության բացման խաղն ու եզրափակիչը։