12.11.2017 11:10

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում անցկացվում է սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը: 

 52 կգ քաշային կարգում փայլուն ելույթներ է ունեցել Տիգրան Կիրակոսյանը, ով նվաճել է ոսկե մեդալ: Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է աշխարհի գործող չեմպիոնին՝ մոնղոլ Մարալ Էրդենե Չիմեդորժին: Մրցամարտն ավարտվել է 5:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այս անգամ մրցաշարին մասնակցում են ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: