13.11.2017 09:00

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձմռանը պաշտոնանկ անել Էմերիին

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձմռանը պաշտոնանկ անել Էմերիին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է sportsmole-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացու աշխատելաոճից: Փարիզցիներին հատկապես դուր չի գալիս այն փաստը, որ Էմերին լարված հարաբերությունների մեջ է թիմի մի քանի առաջատար խաղացողների հետ: Ղեկավարությունը մտադիր է ձմռանը պաշտոնանկ անել փորձառու մասնագետին:

Հիշեցնենք, որ Էմերին ՊՍԺ-ն գլխավորում է 2016 թվականից սկսած: