13.11.2017 09:15

Մեսսին ցանկանում է, որ «Բարսելոնա»-ն պայմանագիր կնքի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպանի հետ

Մեսսին ցանկանում է, որ «Բարսելոնա»-ն պայմանագիր կնքի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպանի հետ

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Դելե Ալիին: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին կարծում է, որ երիտասարդ խաղացողը կարող է լիովին փոխարինել «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպաններ Անդրես Ինիեստային և Իվան Ռակիտիչին: Նշենք, որ Ինիեստան շուտով կդառնա 34 տարեկան, իսկ խորվաթը 30 տարեկան:

Ընթացիկ մրցաշրջանում Ալին «խթաններ»-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: