13.11.2017 09:30

Bild. Օզիլը կարող է կարիերան շարունակել մադրիդյան գրանդում

Bild. Օզիլը կարող է կարիերան շարունակել մադրիդյան գրանդում

«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ատլետիկո»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան գրանդը պատրաստվում է գերմանացու հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ վերջինիս պայմանագրի ժամկետը կավարտվի լոնդոնյան ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ինտեր»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը «զինագործներ»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: