13.11.2017 09:45

«Լիվերպուլ»-ը փոխարինող է գտել Ֆելիպե Կոուտինյոյին

«Լիվերպուլ»-ը փոխարինող է գտել Ֆելիպե Կոուտինյոյին

«Շալկե-04»-ի կիսապաշտպան Լեոն Գորեցկան առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հաղորդում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները երիտասարդ գերմանացուն դիտարկում են որպես Ֆելիպե Կոուտինյոյին փոխարինող, ով մոտ ժամանակներս, հնարավոր է, համալրի «Բարսելոնա»-ի շարքերը:

Հարկ է նշել, որ Գորեցկայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Տոտենհեմ», «Միլան»-ը և «Բավարիա»-ն: