13.11.2017 10:15

Մադրիդի «Ռեալը» մեկ խաղի համար Բեյլին վճարել է 1,060,377 եվրո

Մադրիդի «Ռեալը» մեկ խաղի համար Բեյլին վճարել է 1,060,377 եվրո

Մադրիդի «Ռեալի» աստղային խաղացողներից Գարեթ Բեյլը ոչ մի կերպ չի կարողանում մարզավիճակ հավաքել ու օգնել թիմին: Սեպտեմբերի 26-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղից հետո Զինեդին Զիդանը հայտարարեց, որ Գարեթ Բեյլի հետ ոչ մի լուրջ բան չի պատահաել, սակայն արդյունքում խաղացողը դուրս մնաց շարքից 45 օր: Թվում էր՝ Բեյլն արդեն ապաքինվել է և կկարողանա օգնել թիմին գալիք մադրիդյան դերբիում, սակայն հայտնի է դարձել, որ մարզումներից մեկի ժամանակ խաղացողը կրկին վնասվածք է ստացել և կրկին դուրս է մնացել շարքից 3-4 շաբաթով:

Հատկանշական է, որ Բեյլը Մադրիդի «Ռեալի» կազմում հասցրել է անցկացնել 159 հանդիպում: Ընդհանուր հաշվով մինչ այս պահը Բեյլն ակումբի վրա արժեցել է 168.6 միլիոն եվրո, խաղի համար 1 միլիոն եվրոյից մի փոքր ավելի գումար:

Այս ընթացքում հարձակվողը 19 անգամ վնասվածք է ստացել: Ուելսցին Արքայական ակումբ է տեղափոխվել 2013 թվականի սեպտեմբերի 1-ին 100,7 միլիոն եվրոյի դիմաց՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկարաժեք ֆուտբոլիստը: Ֆլորենտինո Պերեսը ձեռք բերեց ֆուտբոլիստի, որին նա համարում էր Կրիշտիանու Ռոնալդուին արժանի փոխարինող ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Վնասվածքները հաշվի առած Բեյլն այս ընթացքում անցկացրել է խաղերի 55 տոկոսը: Այլ կերպ ասած ֆուտբոլիստն ակումբի վրա բավականին թանկ է նստել ու փաստորեն խաղացողը  չի արդարացրել սպասելիքները, մասնավորապես, ֆինանսական տեսանկյունից:

Ստացվում է, ակումբը Բեյլին մեկ խաղի համար վճարել է 1 միլիոնից ավելի գումար: Նրա տրանսֆերն արժեցել է 100,7 միլիոն եվրո: Անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար ստացել է 13593 եվրո:  Ֆուտբոլիստն ակումբի հետ ստորագրել էր 6 տարվա պայմանագիր, մրցաշրջանի համար մոտ 16.7 միլիոն եվրո: Ներկա պահին ընթանում է հինգերորդ մրցաշրջանը: Առաջին երեք մրցաշրջանում նրա տարեկան աշխատավարձը կազմում էր 18 միլիոն եվրո, անցած տարի թիվն ավելացել է՝ հասնելով 22 միլիոն եվրոյի: 2013/14-ից մինչև 2015/16 թթ. Բեյլն ակումբի վրա արժեցել է 34,7 միլիոն եվրո, թիվը հասել է մինչև 38.7 միլիոն եվրո սկսած 2016 թվականից մինչև 2017 թվական: Հաշվի առնելով այն, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը ստանալու է հինգ ամսվա աշխատավարձ, 2017/18 թթ. –ին գումարը կկազմի 25.86 միլիոն եվրո:

Մադրիդի «Ռեալում» Բեյլն անցկացրել է 1531 օր, հասցրել է երեք անգամ դառնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող, Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի Սուպերգավաթակիր և Իսպանիայի Սուպերգավաթակիր: Սակայն նրանից սպասելիքները մեծ էին և փաստորեն Բեյլը չի ցույց տվել այն ֆուտբոլը, որը նրանից սպասում էին նրա տրանսֆերն իրականացնելիս: Ճիշտ է, ուելսցին անցկացրել է լավ հանդիպումներ, որոնք կմտնեն ակումբի պատմության մեջ: Օրինակ, երբ 2014 թվականին բարձր արագությամբ անցավ Մարկ Բարտրայից ու խփեց գոլ «Բարսելոնայի» դարպասը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում և այլն:

Անկասկած,  երբ եղել է լավ մարզավիճակում կարողացել է ցույց տալ բարձրակարգ ֆուտբոլ, սակայն շատ անգամ դա անել նրան չի հաջողվել և արդյունքում արժանացել է երկրպագուների քննադատությանը: