13.11.2017 11:09

ATP թենիսիստներն ընտրել են տարվա լավագույն «Մասթերսը»

ATP թենիսիստներն ընտրել են տարվա լավագույն «Մասթերսը»

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) անդամ խաղացողների միջև քվեարկություն է անցկացվել՝ պարզելու 2017 թվականի լավագույն մրցաշարերը։ Չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն «Մասթերսի» մրցանակը ստանալու են Ինդիան-Ուելսի կազմակերպիչները։

-Որպես խաղացող և հիմա նաև որպես տնօրեն՝ կարող եմ հասկանալ, թե ինչու են թենիսիստները չորրորդ անգամ անընդմեջ լավագույնը ճանաչում Ինդիան-Ուելսը։ Մրցաշարի բոլոր աշխատակիցները շատ ժամեր են ծախսում, որպեսզի մեր մրցաշարը լինի սպորտային աշխարհի լավագույն իրադարձություներից մեկը,- Ինդիան-Ուելսի տնօրեն Թոմի Հասի խոսքը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը։

ATP-500 շարքի մրցաշարերից լավագույնի կոչմանն արժանացել է Ակապուլկոյի մրցաշարը, իսկ ATP-250 շարքի մրցաշարերի թվում լավագույնը Դոհայի առաջնությունն է։

Հիշեցնենք, որ Ինդիան-Ուելսի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է։