13.11.2017 11:27

Էվրան 7 ամսով հեռացվել է ֆուտբոլից

Էվրան 7 ամսով հեռացվել է ֆուտբոլից

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել 7 ամսով ֆուտբոլից հեռացնել Մարսելի «Օլիմպիկի» պաշտպան Պատրիս Էվրային: Ֆրանսիացին նման պատժի է արժանացել պրովանսյան թիմի երկրպագուի դեմքին ոտքով հարվածելու համար,- գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

36-ամյա ֆուտբոլիստն ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացվող մրցաշարերին չի կարող մասնակցել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Պաշտպանը նաև 10 հազար եվրո տուգանք է վճարելու:

ՈւԵՖԱ-ի հայտարարությունից հետո «Մարսելը» հայտարարել է, որ խզում է Էվրայի հետ պայմանագիրը: