13.11.2017 12:03

Դասադուլն ու բողոքի ցույցը շարունակվում են

Դասադուլն ու բողոքի ցույցը շարունակվում են

Տարկետման գործող ինստիտուտի վերացման դեմ բողոքող նախաձեռնության անդամներն ու մեծ թվով ուսանողներ այսօր եւս շարունակում են դասադուլն ու բողոքի ակցիաները: Դասադուլավորները կրկին շրջում են Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետներով հասկանալու համար՝ դասեր ընթանում են, թե ոչ, ներկա ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։ Դասեր չեն ընթանում սոցիոլոգիայի, կիրառական մաթեմատիկայի եւ կենսաբանության ֆակուլտետներում. լսարանները դատարկ են:

Հիշեցնենք, ուրբաթ ուշ երեկոյան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել սույն օրինագծին։ Այս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյայում երկրորդ ընթերցմամբ քվեարկության կդրվի վիճահարույց օրինագիծը։