13.11.2017 12:15

Իսրայելը զգուշանում է պատերազմից. «Մեր պատասխանը չափազանց կոշտ կլինի»

Իսրայելը զգուշանում է պատերազմից. «Մեր պատասխանը չափազանց կոշտ կլինի»

Իսրայելում տագնապով են հետևում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև ծայր առած հակամարտությանը: Վերջին օրերս երկրի ղեկավարությունը մանրակրկիտ ուսումնասիրում է իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում՝ մի քանի երկրների կողմից հրեական պետությունը տարածաշրջանում նոր պատերազմի մեջ ներքաշելու տարբերակը:

«Մերձավոր Արևելքում կան այնպիսիք, որոնք, նախկինի պես, զվարճանում են Իսրայելի վրա հարձակումներ գործելու փորձերով: Ուզում եմ հատուկ զգուշացնել, որ մեր պատասխանը չափազանց կոշտ կլինի, և ոչ մեկին խորհուրդ չեմ տա մեր համբերությունը չարաշահել»,- կիրակի կառավարության նիստի բացմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Նեթանյահուի խոսքը, առաջին հերթին, ուղղված է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» կազմակերպության ղեկավարությանը (ահաբեկչական է ճանաչվել Իսրայելում, ԱՄՆ-ում և շատ ուրիշ երկրներում):

Սաուդյան Արաբիան և Իսրայելը Իրանին համարում են գլխավոր ապակայունացնող գործոնը Մերձավոր Արևելքում, և չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ըստ էության՝ գործում են բարիկադի նույն կողմում:

Փոխանցում է BBC-ն: