13.11.2017 12:50

Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկում է սպառնում

Սամվել Բաբայանին 7 տարվա ազատազրկում է սպառնում

Այսօր մեղադրող Արամ Արամյանը միջնորդել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Ըստ Ա1+-ի, մեկ ժամից ավելի տևած մեղադրական ճառում մեղադրողն ապացուցված է գնահատել Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը՝ փողերի լվացում և Վրաստանից ԻԳԼԱ տեսակի զենիթահրթիռային համալիրի ձեռքբերում։