13.11.2017 14:43

Ռախոյը Կատալոնիայում կոչ է արել վերջ տալ «անջատողական քաոսին»

Ռախոյը Կատալոնիայում կոչ է արել վերջ տալ «անջատողական քաոսին»

Իապանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիա է ժամանել՝  այդ ինքնավար շրջանում Մադրիդի ուղիղ կառավարում մտցնելուց հետո՝ առաջին անգամ, որպեսզի համերաշխություն հայտնի շրջանի անջատման հակառակորդներին:

Բարսելոնայում վարչապետ Ռախոյը ելույթ է ունեցել իր կուսակցի՝ Կատալոնիայի խորհրդարանում պահպանողական Ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Քսավիեր Գարսիա Ալբիոլի նախընտրական հանրահավաքում:

Ավելի վաղ, Կառլոս Պուչդեմոնին պաշտոնանկ անելուց հետո, Ռախոյը Կատալոնիայում նոր խորհրդարանական ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին:

Ռախոյը «լուռ մեծամասնությանը» կոչ է արել մասնակցել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, որտեղ կլինեն «իսկական քվեատուփեր»՝ «դեմոկրատիան վերականգնելու» համար: Նա հույս է հայտնել, որ ընտրությունները կօգնեն դադարեցնելու «անջատողական քաոսը»:

Փոխանցում է BBC-ն: