13.11.2017 15:52

Մանիլա. Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն երգել է Թրամփի խնդրանքով

Մանիլա. Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն երգել է Թրամփի խնդրանքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ժամանել է Մանիլա՝ մասնակցելու  Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 31-րդ գագաթնաժողովին: Նա նաև հանդիպում է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ:

Ֆիլիպինների նախագահի  մամլո քարտուղար Հարրի Ռոկեն հաստատել է, որ ԱՄՆ նախագահն ընթրիքի ժամանակ խնդրել է Դուտերտեին երգել ֆիլիպինցի երգչուհու հետ: «Թույլ տվեք հաստատել. նախագահ Թրամփն իսկապես նախագահ Դուտերտեին խնդրել է երգել: Ըստ երևույթին՝ նախագահ Թրամփը նկատել է, որ նախագահ Դուտերտեն ձայնակցում է երգչուհի Պիլիտա Կոռալեսին, և նրան խնդրել է վերցնել բարձրախոսը և երգել, ինչը և նախագահն արել է»,- մամլո ասուլիսում պատմել է Ռոկեն: Նա ընդգծել է, որ երկու նախագահները «միանման զգացումներ ունեն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հանդեպ»:

Դուտերտեն նախկինում խիստ քննադատել է Թրամփի նախորդին՝ Օբամային՝ նրան անվանելով «շան որդի»: Դուտերտեն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ֆիլիպինների հետ վարվում է «ինչպես շների հետ»:

Փոխանցում է ria.ru-ն: