13.11.2017 16:11

Նալբանդյանը կհանդիպի համանախագահներին

Նալբանդյանը կհանդիպի համանախագահներին

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. Իգոր Պոպովին՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտիին՝ Ֆրանսիա, եւ Էնդրյու Շեֆերին՝ ԱՄՆ: Այս տեղեկությունը փոխանցում է ԱԳն մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: