13.11.2017 21:53

Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են

Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են:
Էրդողանը Սոչի մեկնելուց առաջ Ռուսաստանի և Միացյալ նահագների նախագահներին կոչ էր արել դուրս հանել զորքերը Սիրիայի տարածքից։

ՌԴ եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2015-ի նոյեմբերին՝ Սիրիայի տարածքում թուրքական ՀՕՊ-ի կողմից ռուսաստանյան Սու-25 կործանիչը ոչնչացնելուց հետո:

Ռուսաստան մեկնելուց առաջ Էրդողանը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ ասել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է:

Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր  առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում  բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: